ՏՏ ոլորտի 1% շրջանառության հարկ

Նարինե․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ 62.02.9 գործունեության դասակարգչով՝ «Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում»։ Գործունեությունը ՏՏ ոլորտում է և ներառված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094։ Այն առավելություն է տալիս 10% շրջանառության հարկի փոխարեն վճարել 1%: Ես կարդացի, որ շրջանառության հարկի հաշվետվության մեջ, եթե գործունեության տեսակը մտնում է արտոնյալ ցուցակի մեջ, հարկի դրույքաչափն ինքնաշխատ ցույց կերպով ցույց է տալիս 1%, ինչն իմ պարագայում չի գործում։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի դրույքաչափը 1% մուծեմ 10%֊ի փոխարեն (քանի որ գործունեությանս տեսակը ներառված է այդ արտոնյալ ցանկի մեջ)։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

 ինքնաշխատ ցույց չի տալու, ձեռքով լրացրեք

Նարինե
Նարինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալությո՛ւն պատասխանի համար: Արդեն պարզել եմ պատճառը: Տոկոսադրույքը ձեռքով լրացնել հնարավոր չէ :

Արթուր
Արթուր
1 տարի առաջ

Բարև Ձեզ։ Եթե Ձեր գործունեության տեսակը համապատասխանում է ցանկին, ապա ոչինչ անել պետք չէ։ Ուղղակի ձեռքով կլրացնեք շրջանառությունը 1%-ի դիմաց և ներքևում կնշեք գործունեության դասակարգիչը։

Նարինե
Նարինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Շնորհակալությո՛ւն պատասխանի համար: Այո, այդպես է, իսկ չցուցադրման պատճառը պարզեցի արդեն:

Նարինե
Նարինե
1 տարի առաջ

Բոլորին շնորհակալությո՛ւն պատասխանի համար:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Ձև 286, տող 19

Gevorg
Gevorg
5 ամիս առաջ

Բարև ձեզ։ Մի հարց թեմայի վերաբերյալ։ Պետք է դիմե՞լ աջակցության համար թե՞ այն դեպքում երբ քո գործունեության ոլորտը (դասակարգիչը) ներառված է ցանկում, ինքնաբերաբար համարվում ես աջակցությունից օգտվող։ Շնորհակալություն։

Նարինե
Նարինե
5 ամիս առաջ
Ի պատասխան  Gevorg

Ինքնաբերաբար համարվում ես աջակցությունից օգտվող, այսինքն շրջհարկը կարող ես լրացնել 286-րդ ձևի 19-րդ կետի դիմաց՝ «Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտը գործունեության տեսակների ցանկում ներառված, գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ»՝ մուտքագրելով շրջանառությունը (կողքի տողում տոկոսն ինքնաշխատ կհաշվվի հարկաչափը):

Gevorg
Gevorg
5 ամիս առաջ
Ի պատասխան  Նարինե

Շնորհակալ եմ Նարինե։