Փոխանցման հաշիվ

Անյա.

Հարգելի հաշվապահներ,
Ես նոր միայն առաջին քայլեր եմ անում հաշվապահության մեջ և խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ծառայության դիմաց մեր ընկերությանը դուրս է գրվել փոխանցման հաշիվ: Մեր կողմից կատարված փոխանցման մեջ նշվել է այդ հաշվի համարը: Այնուհետև նրանք մեզ ուղարկել են հարկային հաշիվ, որի համարը տարբեր է փոխանցման հաշվի համարից: Ինչպես է կարգավորվում այս հարցը հաշվապահության մեջ? Որտեղ կարող եմ այդ մասին կարդալ?
Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Հայկ
Հայկ
16 տարի առաջ

Կոնկրետ ոչ մի տեղ չեմ հանդիպել այդ մասին գրված, բայց պրակտիկայում այդպես է, փոխանցման հաշվի համարը կարող է տարբերվել, դա խնդիր չէ: Դուք ոչ մի իրավական ակտ չեք խախտում:

Անուշ Աֆրիկյան
Անուշ Աֆրիկյան
16 տարի առաջ

Հարգելի Սոնյա, ոչ մի խնդիր չկա, պրակտիկայում նման կարգով շատ է լինում. չէ որ այն փաստաթղթի վրա, ինչի հիման վրա վճարել եք գրած է ” փոխանցման հաշիվ”, դուք էլ ձեր վճարման փաստաթղթի մեջ հենց այդպես էլ գրել եք,, իսկ հետագայում ստացած հաշիվ-ապրանքագիրը արդեն ծառայության մատուցման մասին է

Անյա
Անյա
16 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ, և մեկ բխող հարց. փաստաթղթավորման մեջ երկու հաշիվների առկայությունն էլ պարտադիր է? Թե բավական է միայն հարկային հաշիվը, իսկ փոխանցման հաշիվը կարելի է դեն նետել?

Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ, Անյա։ Եթե արդեն ունեք հաշիվ, ապա փոխանցման հաշվի առկայությունը արդեն պառտադիր չէ։ Սակայն հարմարության համար խորհուրդ կտամ այն դեն չնետել, այլ պահել առանձին թղթապանակում։

Աննա
Աննա
16 տարի առաջ

Բարև Սոնյա ջան,փոխանցման հաշիվը պարտադիր չէ,կարևորը վերջնական հաշիվ -ապրանքագիրն է,որը հաստատում է գործարքի կատարման փաստը,հետևաբար փոխանցման հաշիվը գործարքն ավարտելուց հետո կարող եք դեն նետել:

Անյա
Անյա
16 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ բոլոր պատասախանների համար!!!!

Սյուզի
Սյուզի
16 տարի առաջ

Փոխանցման հաշիվը ընդամենը միակողմանի փաստաթուղթ է, որի հիման վրա կատարվում է փոխանցումը, իսկ հաշիվ-ապրանքագիրը ծախսը հիմնավորող փաստաթուղթ է` երկկողմանի (երկու կողմերն էլ հաստատում են գործարքը): Այս դեպքում, եթե հաշիվ-ապրանքագիրը տրվել է ավելի ուշ, քան փոխանցմանը, ապա Ձեզ մոտ ստացվում է կանխավճար, որը հաշվառվում է հաշիվ-ապրանքագիրը ստանալուց: Փոխանցման հաշիվը կարող եք պահել բանկային քաղվածքի և վճարման հանձնարականի հետ, իսկ հաշիվ-ապրանքագիրը խորհուրդ կտամ պահել առանձին թղթապանակում ըստ հաշվային պլանի 7 ԴԱՍԻ ծախսի տեսակի:
Իսկ կարդալ կարող եք “Ծախսերը հիմնավաորղ փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու….. մասին” թիվ 525 որոշումը, ահա` http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=5932