Փոխանցում ԱՁ անձնական հաշվին

Լամարա․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ով, դուրս է գրում հաշիվ, գումարները ստանում է փոխանցումով։ Իր ԱՁ-ի հաշվեհամարի գումարը չի կանխիկացնում, որ չգա դրամարկղ, կարո՞ ղ է փոխանցել իր սեփական, ֆիզիկական անձ քարտային հաշվին ու գնա կանխիկացնի։ Նպատակը ի՞նչ գրել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

այո կարո ղ էք փոխանցել ֆիզիկական անձ քարտային հաշվին ու կանխիկացնել։ գրեք անձնական եկամտի փոխանցում, միայն լրիվ մի փոխանցեք , մի մասը թողեք հաշվին,

Լամարա
Լամարա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մեկ հարց ևս։ անձնական եկամուտ ենք գրում, իսկ դա որպես եկամուտ չի՞ հարկվում։ Ոչ մի տեղ էլ չի երևու՞մ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լամարա

հարկվում է որպես ԱՁ-ի, դա անձնական եկամուտ է հարկումից հետո, իսկ հայտարարագրումը 2025-ից անպայման է, եթե հիմա այլ հանգամանքով հայտարարատու չի հանդիսանում,

Լամարա
Լամարա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մեկ հարց ևս։ Գումարի չափը շատ թե քիչ էական է՞ ։ Ասենք մեկ փոխանցման մեջ լինի1 000000 ից ավել

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լամարա

կարող է լինել, բայց որոշ գումար անպայման թողեք ԱՁ հաշվում,

Nerses
Nerses
1 տարի առաջ

Այո կարող եք փոխանցել Ձեզ գրել անձնական եկամուտ։

Լամարա
Լամարա
1 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Մեկ հարց ևս։ Գումարի չափը շատ թե քիչ էական է՞ ։ Ասենք մեկ փոխանցման մեջ լինի1 000000 ից ավել

Nerses
Nerses
1 տարի առաջ
Ի պատասխան  Լամարա

Նորմալ է, դե գումարի մեծությունը կախված է կազմակերպության շրջանառությունից․․․

Մարիամ
Մարիամ
1 տարի առաջ

Բարև ձեզ: Իսկ հնարավոր է Ա/Ձ հաշվեհամարից փոխանցել այլ անձի քարտային հաշվի? եթե հնարավոր է ինչ պետք է գրել նպատակը?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

եթե Աձ ից Աձ է ու գնման նպատակով,կարելի է

Արման
Արման
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ։ Իսկ հարկերը կարելի է ԱՁ հաշվից վճարել, թե անձնական հաշվից?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արման

առաջնահերթ ԱՁ հաշվից, հետո անձնական հաշվից