Փոխառության տրամադրում և վերադարձ կանխիկ եղանակով

Ինեսսա․

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն դրամարկղից ելք փոխառության տրամադրում կատարել, կամ փոխառության վերադարձի մուտք կատարել դրամարկղ, ինչպես նաև աշխատավարձի վճարում կատարել դրամարկղից։ Եվ կա՞ արդյոք սահմանաչափ կանխիկացում անելու։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

աշխատավարձի վճարում կատարել դրամարկղից կարելի է եթե հաշմանդամի աշխատավարձ է, ։
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Մուշեղ Ն.
Մուշեղ Ն.
1 տարի առաջ

Չեք կարող։

Ruzanna
Ruzanna
1 տարի առաջ

Փոխառության տրամադրումը և մարումը մինչև 300000 ՀՀ դրամը կարող եք կանխիկ եղանակով կատարել, իսկ աշխատավարձը վճարվում է միայն անկանխիկ եղանակով:

Ռուզաննա
Ռուզաննա
1 տարի առաջ

ՍՊԸ-ն կարող է դրամարկղից տրամադրել փոխառություն, կատարել վերադարձի մուտք, ինչպես նաև վճարել աշխատավարձ, եթե պահպանվում են հաշվապահական բոլոր անհրաժեշտ ձևակերպումները՝ դրամարկղի օրդերներ, պայմանագրեր, հաշվետվություններ։ Այս ամենը հարկավոր է վարել փորձառու հաշվապահի կողմից՝ իրավական և հարկային խնդիրներից խուսափելու համար։ Իսկ կանխիկ վճարումների դեպքում գործարքի սահմանաչափը սահմանված է մինչև 300,000 դրամ։