Մարիամ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել պահակների փոխարինման հարցում։ Քոլեջն ունի ցերեկային պահակ, ով աշխատում է 12-ժամյա գրաֆիկով, առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ անձը 7 օր գտնվել է անաշխատունակության արձակուրդում, հրամանով փոխարինում եմ տվել նույն քոլեջի բանվորին, հիմա աշխատաժամանակի տաբելում քանի՞ ժամ պետք է գրեմ փոխարինող բանվորի աշխատաժամանակը, իր հաստիքով աշխատած 8 ժամը և փոխարինման 12 ժամը։

այո , քանի որ լրացուցիչ աշխատել է, լրացուցիչ էլ պիտի վճարվի
Բարև Ձեզ: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից: Եթե բանվորը կատարելու է միայն պահակի պարտականությունները, ապա, չհամարվելով հերթափոխով աշխատող, պետք է վարձատրվի 8-ժամյա աշխատանքի համար նորմալ վարձատրությամբ, իսկ մնացած ժամերի համար՝ որպես արտաժամյա աշխատանք: