Փոխկապակցվածություն և փոխկապակցված անձինք

📌 Ի՞նչ է փոխկապակցվածությունը Հարկային Օրենսգրքի տեսանկյունից, և ովքե՞ր են փոխկապակցված անձինք

🔹 Ե՞րբ են տնտեսվարողները համարվում փոխկապակցված
Օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը

🔹Նրանք կարող են ճանաչվել փոխկապակցված նաև այն դեպքում, երբ՝
👉 գործում են համաձայնեցված,
👉 ունեն ընդհանուր տնտեսական շահեր,
👉 և դա հաստատվում է համապատասխան տվյալներով։

Այս դեպքում հաշվի են առնվում՝
• գործարքների ծավալն ու հաճախականությունը
• ապրանքների գնագոյացումը
• շուկայում ունեցած մասնաբաժինը

🔹 Ինչու՞ է սա կարևոր

📊 Փոխկապակցված կազմակերպությունները / ԱՁ-ները չեն կարող աշխատել հարկման հատուկ համակարգերում (միկրոձեռնարկատիրություն, շրջանառության հարկ), այլ պետք է աշխատեն հարկման ընդհանուր համակարգում (ԱԱՀ, շահութահարկ)
📊 հարկային վերահսկողության մեջ
📊 տրանսֆերային գնագոյացման կանոններում

Կիսվել՝