Լիլիթ․
Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ՍՊԸ-ում, որն անշարժ գույքի գործակալություն է, ունեմ 50 տոկոս բաժնեմաս, ունեմ նաև ԱՁ, որտեղ առուվաճառք եմ անում։ Արդյո՞ք կհամարվեմ փոխկապակցված։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Լիլիթ․
Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ՍՊԸ-ում, որն անշարժ գույքի գործակալություն է, ունեմ 50 տոկոս բաժնեմաս, ունեմ նաև ԱՁ, որտեղ առուվաճառք եմ անում։ Արդյո՞ք կհամարվեմ փոխկապակցված։
Մերի․
Ա արտադրող կազմակերպությունը դիմում է Բ կազմակերպությանը, որպեսզի ժամանակավորապես իր փոխարեն արտադրանք իրականացնի։ Դա ինչպե՞ս է կազմակերպվում, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։ Արդյո՞ք չեն համարվի փոխկապակցված։ Բ -ն շրջհարկով է աշխատում։ Օգնեք հասկանամ, խնդրում եմ։
Արթուր․
Եթե ես հանդիսանում եմ մի ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, և տվյալ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և նախատեսում եմ գրանցել նոր ՍՊԸ, որտեղ նույնպես հանդես կգամ որպես հիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս դեպքում՝ արդյո՞ք կդիտարկվեմ որպես ԱԱՀ վճարող՝ հաշվի առնելով, որ հանդիսանում եմ մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ, թե՞ դադարեցված կարգավիճակը բավարար է, որպեսզի չհայտնվեմ ԱԱՀ-ի դաշտում։

📌 Ի՞նչ է փոխկապակցվածությունը Հարկային Օրենսգրքի տեսանկյունից, և ովքե՞ր են փոխկապակցված անձինք
🔹 Ե՞րբ են տնտեսվարողները համարվում փոխկապակցված
Օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը