Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Լիանա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս վարվել, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն աշխատողը դեռ չի ավարտել իր աշխատանքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Համաձայն ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի՝
Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով պայմանագրի … կետում նշված ժամկետում: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, եթե կատարողը ժամանակին չի սկսում պայմանագրի կատարումը կամ աշխատանքը կատարում է կողմերի միջև համաձայնեցված օրացուցային ժամանակացույցի ժամկետից դուրս: Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Այսինքն՝ եթե ցանկություն կա շարունակելու համագործակցությունը, ապա կարող եք երկարացնել պայմանագրի ժամկետը, այլապես՝
Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

Tigran

Լրացուցիչ համաձայնագիր կնքեք ու նշեք, որ աշխատանքի տևողությունը երկարաձգել …ամսով:

Knarik Hokhanyan

Ավարտեք հինը, վճարումն արեք և կնքեք նոր պայմանագիր նոր ժամկետով: Կարելի է նաև կնքել լրացուցիչ պայմանագիր ժամկետի երկարաձգման համար /հիմնավորումով/: