ՔԻՊ տևողություն

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։

Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Նման սահմանափակում չկա, սակայն եթե նա անընդմեջ 6 ամսվա ընթացքում մատուցում է Ձեզ ծառայություն և դրա դիմաց ստանում է գումար, ապա դուք պետք է նրան տեղափոխեք հաստիքային աշխատանքի։

Սուսաննա
Սուսաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Gevorg Grigoryan

Խնդրում եմ Gevorg Grigoryan, հղում կանե՞ք օրենքին։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Այո, քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, ժամկետը դուք եք որոշում։ 2. Արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։ Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են` 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները։