Օտարերկրյա քաղաքացի

Սոնյա.

Բարև Ձեզ,
Իսկ օտարերկրյա քաղաքացին չպետք է ունենա մի փաստաթուղթ, որ նա իրավունք ունի ՀՀ տարածքում աշխատելու: Ինչ որ տենց օրենք կա?

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքները կարգավորվում են այս օրենսգրքով,իսկ այնտեղ ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ չի պահանջվում:Իսկ շատ երկրներում պահանջվում է,այդ թվում`Ռուսաստանում:

Ilex

Եթե օտարերկրացին աշխատանքի անցնի ՀՀ ում առանց լիազորված մարմնի թույլտվության, ապա նրան տրամադրված մուտքի վիզան համարվում է ուժը կորցրած, որոշ դեպքերում Օրենքը /ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ/ հնարավոր է համարում աշխատանքն առանց այդ թույլտվության, որի ցանկը նշված է Օրենքի 23 հոդվածում:
Այլեքս
http://www.ilex.am

Նաիրա

Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով:
Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն դրա պատճենը ներկայացնում է օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմին՝ գրանցման համար:
Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 150-ապատիկի չափով:
Առավել մանրամասն կարող եք կարդալ 2008 թ-ին ընդունված ՀՀ կառավարության 134-Ն որոշումը,ինչպես նաև 2007 թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունված ՀՕ-47-Ն օրենքը օտարերկրացիների մասին:

Վիկտորյա

Հարգելի Նաիրա,
Ես կարդացի կառավարության և ԱԺ որոշումները, սակայն այնտեղ նշված չէր տուգանքների չափը: Եթե Ձեզ դժվար չի կարող եք հղում անել նաև տուանքների մասին որոշմանը:
Նախապես շնորհակալություն:

Նաիրա

Հարգելի Վիկտորիա կաւդացեք 25.12.2006 թ. ՀՀ Ազգային ժողովի հողմից ընդուված ՀՕ-48-Ն օրենքը: