Ֆիզիկական անձի հայտարարագիր

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում ունի 10 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2 500 դրամով: ընդամենը 25 000 դրամ արժեքով: 2023թ ստացել է 3 000 դրամ եկամուտ:

Հարց 1․ 2023թ որպես ֆիզիկական անձ տվյալ անձնավորությունը պե՞տք է ներկայացնի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, այն է 2-րդ կետով. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ):

Հարց 2. 3-րդ կետ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ. 3-րդ կետը խնդրում եմ բացատրեք, թե ովքեր են մտնում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1․ այո, այդ 3000 նէլ պետք է հայտարարգրվի,Հարց 2. այդ օրենքում գրված իրական շահառուն կարդացեք որ հասկանալի լինի, 2023-ին պիտի իրական շահառուի հայտարարագիրը չեք ներկայացրել .