2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին:

Ըստ նրա, նախկինում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ կազմակերպությունները կեղծել և դուրս են գրել հարկային հաշիվներ, սակայն դրանք հայտնաբերվել են և դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: «Այս օրենքի ընդունումով իշխանությունները ցանկանում են նախ կանխել նմանատիպ երևույթները»,- ընդգծեց Ռ.Քոչարյանը:

Նրա խոսքերով, ընդունված օրենքը որոշակիորեն պարզեցում և ծառայություններ է նախատեսում այն առումով, որ եթե նախկինում օրենքը սահմանում էր, որ եռամսյակը ավարտելուց հետո յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ 100 հազար դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ տեղեկություններ էր հանձնում հարկային մարմիններին, ապա այս դրույթի կիրառմամբ, բոլոր այն կազմակերպությունները, որոնք երկկողմանի գրանցված կլինեն էլեկտրոնային եղանակով և ԱԱՀ-ի հարկ վճարող կլինեն, դուրս կգրեն հարկային հաշիվներ մեկ օրվա ընթացքում և դրանց վերաբերյալ այլևս տեղեկություններ ներկայացնելու կարիք չի լինի:

Ռ.Քոչարյանը տեղեկացրեց, որ օրենքը նախատեսվում է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով: Ըստ նրա, ՊԵԿ-ն արդեն իրազեկում է հարկ վճարողներին: «Այն որոշակիորեն թեթևացնելու է հարկ վճարողների շփումները հարկային մարմինների հետ: Սա հարկային բարեփոխումների հաջորդ քայլերից մեկն է «,- ասաց Ռ.Քոչարյանը:

Հարցին, թե որքանով է պաշտպանված նոր համակարգը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշեց, որ այն տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն ստուգվել է և բացառում են նմանատիպ հարձակումները տվյալ կայքի վրա

Նշենք, որ ըստ օրենքի, տարեկան 100 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպությունները պետք է պարտադիր անցնեն էլեկտրոնային հաշիվների վարման։ Ներկայում մոտ 300 սուբյեկտներ արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն։

Աղբյուր` panorama.am

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *