Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն.

Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։

Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Narek

Դիմում եք ուղարկում ՀՏ, որից հետո 30 օրվա ընթացքում ՀՏ-ն պետք է տվյալ գերավճարը հաշվանցի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձնի Ձեզ, 90 օր ուշացնելուց հետո ՀՏ-ն Ձեր գերավճարից հաշվանցում է առկա հարկային պարտավորությունները, ու Ըստ օրենքի պետք է վերադարձնի այդ գումարը և դրա նկատմամբ հաշվարկված տույժ, յուրաքանչյուր օրվա համար բանկային տոկոսադրույքի չափով:

Ռուբեն

Շնորհակալություն, Narek:

Ինչպես նշել էի հարցում, ինձ անհրաժեշտ էր տեղեկատվություն գործող ընթացակարգի և հարկային գերավճարների հաշվանցմումը/վերադարձը կարգավորող իրավական ակտերը։

Այսպիսով համաձայն Շահութահարկի մասին 47 հոդվածի, որը հղում է կատարում Հարկերի մասին օրենքի 33 հոդվածին գերավճարի հաշվանցումը/վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում հարկային մարմին։

Մենք օգտագործեցինք հետևյալ կառուցվածքով դիմումը․

ԴԻՄՈՒՄ
շահութահարկի գերավճարի վերադարձ կատարելու վերաբերյալ

2010թ. ընթացքում XXX ՍՊ/ՓԲ/ԲԲԸ-ն ՀՀ պետական բյուջե է վճարել 2010թ. շահութահարկի կանխավճար՝ XXX դրամի չափով։ 2011թ. XXX-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացված 2010թ․ շահութահարկի հաշվարկի համաձայն, XXX ՍՊ/ՓԲ/ԲԲԸ-ն 2010թ. կրել է XXX դրամի վնաս, իսկ նվազագույն շահութահարկի չափը կազմել է XXX դրամ։
Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի՝ Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները կանոնակարգող Հավելված 1-ի դրույթներով՝ խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրված 2010թ. շահութահարկի կանխավճարի և նույն թվականի համար հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարի տարբերությունը վերադարձնել հետևյալ բանկային հաշվին`

Բանկի անվանում, բանկային հաշվի համարը, գումարը

Հուսով են նկարագրված ընթացակարգը օգտակար կլինի նաև այլ ընկերություններին։

Հարգանքով՝
Ռուբեն