«

»

Jun 07 2011

Կազմակերպությունը արտասահմանից ստացել է ապրանք

Արփինե.

Բարև ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք. կազմակերպությունը արտասահմանից ստացել է իր ապրանքը, ապրանքի հետ միասին ուղարկել են նաև նվեր (կախիչներ), հիմա դրա համար ի՞նչ հարկ պիտի մուծենք և ի՞նչ ձևակերպում պիտի տանք: Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Դավիթ Իսախանյան

    Հարգելի Արփինե, անկախ այն հանգամանքից, թե դուք Ձեր ապրանքների ներմուծման ժամանակ ստացել եք նաև այլ ապրանքներ (այս դեպքում` կախիչ) որպես նվեր, թե անհատույց, ապա դուք պարտավոր եք ներմուծման ժամանակ դրանք նույնպես հայտարարագրել և սահմանված կարգով վճարել մաքսատուրք և ԱԱՀ, որոնք տվյալ դեպքում կհաշվարկվեն այդ ապրանքների մաքսային արժեքից:

     
  2. Avatar
    Արսեն

    Կախիչները ձևակերպեք որպես նվեր, մաքսայինում թող որոշեն դրանց շուկայական արժեքը և դրանից մաքսային գումարը, որից կհաշվեն ԱԱՀ: Կախիչները Ձեր կազմակերպության համար հանդիսանում են նվեր, այդ իսկ պատճառով դրանց գնհատված արժեքի չափով կազմակերպությունը ստացել է հասույթ, որպես անհատույց տրված ակտիվ:
    artashesyan շնիկ mail.ru

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...