03/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Նարեկ
Նարեկ
15 տարի առաջ

Հարգելի Արթուր, արտադրամասի համար ՀԴՄ պետք չէ, եթե այնտեղից մանրածախ վաճառք չեք իրականացնում: Իսկ “Մեկ Այլ” ՍՊԸ-ի հետ ճիշտ կլինի տարածքի վարձակալության պայմանագիր կնքեք, եթե ես Ձեզ ճիշտ հասկացա (այսինքն Ձեր ՍՊԸ-ն վաճառքը իրականացնում է այլ ՍՊԸ պատկանող տարածքում), իսկ եթե “Մեկ Այլ” ՍՊԸ – ն ձեզանից գնում է խմորեղենը, ապա ՀԴՄ մասին պետք է մտածեն իրենք, իսկ դուք դուրս կգրեք հաշիվ – ապրանքագիր կամ հարկային հաշիվ:

Նարեկ
Նարեկ
15 տարի առաջ

Բայց չմոռանաս, Արթուր, որ քո ստացման եկամուտների 80 տոկոսը չպետք է անցնի, այսինքն մի ՍՊԸ-ի չծախես: ԱԱՀ Հոդված 3 զ կետ:

Դավիթ Ասատրյան
Դավիթ Ասատրյան
15 տարի առաջ

Կոնկրետացրեք հարցը:

Արթուր
Արթուր
15 տարի առաջ

Դավիթ, շնորհակալություն պատասխանի համար: Միաժամանակ կապված «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի զ ենթակետի հետ, արդյոք դա վերաբերում է արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ին (որտեղ չկա մանրածախ վաճառք), թե վաճառքով զբաղվող ՍՊԸ-ին: Եվ արդյոք ճիշտ չի լինի այս դեպքում վաճառք իրականացնել նաև տեղում, որպեսզի եկամուտը մեկ տեղից չգերազանցի 80 %-ը: Մեկ այլ լուծում էլ. միգուցե թե արտադրությունը և թե խանութը, որպես ընդհանուր գործունեություն, մեկ ՍՊԸ ներքո իրականացնելն է ճիշտ: Սա կհարկվի ընդհանուր կարգով, թե հաստատագրված վճարով:
Շնորհակալություն: