Ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պիտի կազմվեն

Մարիանա.

Հարգելի կոլեգաներ, օգնեք, խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ, ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պետք է կազմվեն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արման
Արման
14 տարի առաջ

Հարգելի Մարիանա, եթե ապակին տեղադրվել է ընկերության հ/մ-ի վրա, պետք է կազմել տեղադրման ակտ, և եթե ապակու արժեքը չի գերազանցում հ/մ-ի արժեքի 10 %-ը, ձևակերպվում է ծախսերով: Եթե ապակին փաստաթղթով չի, կազմում եք շուկայից գնման ակտ և 11 % եկամտահարկ վճարում պետ. բյուջե:

Արտավազդ
Արտավազդ
14 տարի առաջ

Հարգելի Մարիանա, ո՞վ է տեղադրել այդ ապակիները: Բացի ապակիների ձեռքբերման ծախսերը ձևակերպելուց Դուք պետք է ապակիները տեղադրող ֆիզ. անձի հետ կնքեք քաղ. պայմանագիր և կատարեք աշխատավարձի ու դրանից առաջացող հարկերի վճարումը:

Մարիանա
Մարիանա
14 տարի առաջ
Ի պատասխան  Արտավազդ

Շնորհակալություն, ինձ շատ օգնեցիք: