Նպաստի հաշվարկ

Մարի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ սկսած 2011թ. մարտից: Առաջին 3 ամիսը աշխատել եմ քաղ. իրավական պայմանագրով՝ օրական 8 ժամ, հետո աշխատանքային պայմանագիր է կնքվել՝ անժամկետ: Հիմա բալիկի եմ սպասում, և օրենքով նախատեսված իմ արձակուրդը կսկսվի փետրվարի վերջին: Այսինքն՝ արձակուրդը սկսվելուց առաջ ես այս հիմնարկում միևնույն աշխատավարձով աշխատել եմ արդեն 12 ամիս: Սակայն խնդիրը նրանում է, որ մեր հաշվապահը ինձ ասաց, որ 3 ամիս քաղ. իրավական պայմանագրով իմ աշխատանքը չի հաշվարկվելու անաշխատունակության նպաստը հաշվարկելիս, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ: Պետք է նշեմ, որ 2 պայմանագրերով էլ վճարվել են օրենքով սահմանված բոլոր հարկերը: Կարո՞ղ եք ինձ ասել` արդյո՞ք հաշվապահը ճիշտ է, և եթե ոչ, ինչպե՞ս լուծեմ խնդիրը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
նարինե

Հարգելի Մարի, կարծում եմ` Ձեր հաշվապահը սխալ է: Նպաստ հաշվարկվելու է` հաշվի առնելով նաև Ձեր քաղ. իրավական պայմանագրով ժամկետը, քանի որ այդ ժամանակահատվածի համար Դուք կատարել եք սոց. վճարներ, և դրա համար ներկայացվել է սոց. անհատական հաշվետվություն:

Կարեն

Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3% անհատական սոց. պահումը դուք չպիտի վճարեք: Եթե վճարել եք, նշանակում է Ձեզ խաբել են: Քանի որ օրենքով այս 3 ամիսներին Դուք գումար չեք վճարում անհատական սոցապ., այդ պատճառով 3 ամիսը չի հաշվարկվի: