23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արման
Արման
14 տարի առաջ

Մաշվածության 50 % նվազեցումը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններին չի վերաբերում: Հաշվեհամարի շփոթման հետ կապված` այս մասով համոզված չեմ, բայց պետք է որ այդ գումարը նստի կազմակերպության քարտին ու մարի 1 տոկոսի պարտավորությունը, երբ որ հանձնեք տարեկան հաշվարկը: Իսկ փաստացի շահութահարկը գերազանցող նվազագույն շահութահարկի գումարը կարող է հաշվանցվել միայն հետագա տարիներին փաստացի շահութահարկ առաջանալու դեպքում: Դրա հաշվին չեք կարող մարել այս տարվա նվազագույն շահութահարկի պարտավորությունը:

Շահութահարկի մասին օրենքի հոդված 47-1 6-րդ կետ.
Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

N.
N.
14 տարի առաջ

Շնորհակալություն, Արման: 2011թ տարվա շահութահարկս դեռ չեմ հանձնել, բայց 2011 վճարում էի միայն նվազագույն շահութահարկի 1 տոկոս, 2012 փետրվարին ապրանք վաճառելուց պետք է նախորդ 2011 վերջի նվազագույնի չափով վճարում անեմ, թե՞ սովորական դեռ 1 տոկոս հաշվարկեմ: Ասեմ, որ ես 2011 դեկտեմբերին վճարել էի 1 տոկոսից ավելի գումար: