Ինչպե՞ս է հարկվելու կազմակերպությունը

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է 2 գործունեությամբ` իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցում, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի (եթե շրջանառության հարկով, ապա քանի՞ տոկոսով) և արդյո՞ք պետք է ԱԱՀ վճարող լինի, եթե չի գերազանցելու ԱԱՀ-ի շեմը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելեն

Համաձայն “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 4-ի.

3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`
3) բանկերը, վարկային կազմակերպությունները… աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Քանզի դուք չեք գերեզանցել ԱԱՀ-ի շեմը, ապա աշխատելու եք ընդհանուր դաշտում, եթե իահարկե չեք ներկայացնելու դիմում ԱԱՀ հաշվառվելու համար:

Artur

Հարգելի Ելեն,
այսինքն ընդհանուր դաշտ ասելով` հասկանում եք ԱԱՀ-ի՞ դաշտ, քանի որ կազմակերպությունները, եթե չեն բավարարում շրջանառության հարկի պահանջներին, հետևաբար դառնում են ԱԱՀ վճարող:

Narine

Այսինքն, պետք է շահութահարկ վճարո՞ղ համարվեմ:

Eternal Partners

Հարգելի Նարինե, Ձեր հարցին կպատասխանենք հետևյալ կերպ`
Քանի որ կազմակերպությունը զբաղվում է երկու գործունեությամբ, որոնցից մեկը հաշվապահական ծառայությունների մատուցումն է, ապա անկախ ԱԱՀ-ի շեմը գերազանցելուց
կազմակերպությունը հարկվելու է ԱԱՀ-ով նաև իրավաբանական ծառայությունների մասով (Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենք հոդված 4 կետ 3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել
3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները.)
Լրացուցիչ հարցերի դեպքում կարողեք այցելել մեր Facebook-յան էջը, կամ ինտերնետային կայքը:
Հարգանքներով, Eternal Partners Թիմ: