22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Armine
13 տարի առաջ

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ընդունվել եմ 13.02.2012 թ-ին աշխատանքի որպես ուսուցչուհի ժամկետային կարգով` փոխարինող: 14.01.2013 թ-ից արդեն չեմ աշխատում այդ դպրոցում: Դուրս գալուց ինձ վերջնահաշվարկ չեն տվել: Հարցրել եմ, բայց պատասխանը եղել է այնպիսին, որ քանզի ամռան վերջում արձակուրդային եմ ստացել, ուստի վերջնահաշվարկ չկա: Բայց ես ինքս տեղեկացա, որ գոնե սեպտեմբեր ամսից պիտի արվեր վերջնահաշվարկ: Կխնդրեի պատասխանել հարցիս, շատ կօգնեք Ձեր պատասխանով:

N.Nersisyan
N.Nersisyan
13 տարի առաջ

Հոդված 198.

Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:Nerses_Nersisyan շնիկ mail.ru