«

»

Apr 10 2013

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

0

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Vard

    Հարգելի Հարություն,

    Ճիշտը ինքնարժեքով ապրանքի արժեքն արտացոլելն է, որովհետև Դուք ընդամենը տեղափոխություն եք կատարում, այլ ոչ թե արդեն վաճառք, իսկ վաճառքի գները արդեն երևում են վաճառքը իրականացնելու վայրում: Այսինքն` ապրանքը դեռ ճանապարհին է, դեռ հայտնի չէ, թե ինչ գնով եք վաճառելու խանութում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...