«

»

May 12 2013

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր Գ.

    Եթե ֆակտուրա չկա, ուրեմն գնման ակտ է – 11 տոկոս: Եթե ՀԴՄ-ով աշխատող առևտրային տաղավարներից է ձեռքբերվել, ապա դա չեղավ արդեն գնման ակտ, և պետք չէ եկամտային հարկ տալ գյուղմթերքի համար:

     
  2. Avatar
    Accountant.am

    Եթե ձեռք է բերում գյուղացուց, և գյուղապետարանից ունի տեղեկանք, ապա դա դիտվում է որպես չհարկվող գործարք, անկախ նրանից, թե կազմակերպությունը ինչ հարկով է հարկվում: Հակառակ դեպքում եթե չկա հիմք ումից է գնել, անկախ նրանից, որ դա գյուղմթերք է, հարկման ենթակա է, կախված արդեն իր հարկման վիճակից, եթե շրջհարկով է, ապա ազատվում է: Իսկ տարեկան կտրվածքով գյուղնախարարությանը ներկայացվում է նաև տեղեկություններ նմանատիպ գնված գյուղմթերքի վերաբերյալ:

     
  3. Avatar
    Accountant.am

    Հարգելի Հարություն,
    համաձայն ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-րդ հոդվածի 7-րդ կետի և «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 7 հունիսի 2012 թ. N 175-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ 23-րդ կետի`
    Սույն հրահանգի 33-րդ կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ անհատ ձեռնարկատեր (կամ նոտար) չհանդիսացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության /հաշվառման/ վայրի պարտադիր նշումով) չկնքելու,կամ այդ պայմանագիրն առանց պահանջվող տվյալներից որևէ մեկի պարտադիր նշումով կնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս հարկը հաշվարկում է 11% դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ (առանց հաշվի առնելու սույն հրահանգում նշված նվազեցումները): Նշվածը չի վերաբերվում այն դեպքերին, երբ հարկ վճարողի ձեռքբերումները հիմնավորվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով և (կամ) կրճատ հաշիվ-ապրանքագրերով` այդ դեպքերում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում:

    Հաշվի առնելով վերո նշված իրավական ակտերի պահանջները` ստացվում է, որ եթե չկա կնքված գրավոր պայմանագիր, ապա 11 տոկոս հարկ գոյանում է, անկախ այն հանգամանքից, թե ինչի դիմաց են ֆիզ. անձին եկամուտներ վճարվում, իսկ եթե կա կնքված գրավոր պայմանագիր, ապա այդ եկամուտմները կհամարվեն ֆիզ. անձի համար նվազեցվող եկամուտ (տես` ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-րդ հոդվածի 6-րդ կետը` հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները):

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...