«

»

Jun 25 2013

Գույքահարկի հաշվարկ

Գագիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Elen

    Հարգելի Գագիկ, Ձեր նշած մեքենան մարդատա՞ր է, թե՞ ոչ, և քանի նստատեղ ունի:

    Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

    1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
    1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
    – 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
    2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
    – 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

    4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

    Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

    Այսպիսով, դուք հաշվարկում եք տարեկան գույքահարկը ըստ ձեր մեքենայի տեսակի, որից հետո այն պակասեցնում եք 50%:

  2. Avatar
    Կարեն

    (136*300)*0.5=20400դրամ
    (քաշող շարժիչի հզորություն(136) * տարեկան դրույքաչափ 121-ից 250 ձիաուժի դեպքում յուրաքանչյուր ձիաուժի համար 300 դրամ + լրացուցիչ դրույքաչափ(որը դուք չունեք) )* վաղեմության գործակից, որը 8-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաշվետու տարվա համար 0,5

  3. Avatar
    Արտաշես

    Խնդրում եմ ասեք Միցուբիշի Պաջերո մակնիշի 1997թ. (180 ձիաուժ) գույքահարկը:

  4. Avatar
    Անի

    Խնդրում եմ ասել Mercedes E 124 մակնիշի մեքենայի գույքահարկը 1988թ. 2.6 շարժիչ:

  5. Avatar
    Liana

    Բարև ձեզ: Կասե՞ք 3 տարվա չմուծված գույքահարկի մոտավոր արժեքը Lincoln Navigator 2003թ, 5.4 շարժիչ, 233 ձիաուժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...