«

»

Feb 01 2014

Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ:

Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Սասուն

    Ես ունեցել եմ նույն խնդիրը: Իհարկե ես գերավճար ունէի 2012 թվականից: Սկզբում չկար հրաման, որ ՀՏ-ն կարող է ինքնուրույն հաշվանցել, և ասացին` պիտի դիմում լրացվի և ուսումնասիրություն կատարվի և արդյունքում հաշվանցվի: Իսկ ես դիմում չներկայացրի, և երկու ամիս առաջ հարկայինը առանց իմ դիմումի հաշվանցեց իմ եկամտային հարկի պարտավորություններից և ոչ միայն եկամտային, ունէի նաև ուրիշ մասերով պարտավորություն, որոնց մի մասն էլ եկամտահարկով հաշվանցվեց:

     
  2. Avatar
    Գոհար

    Վերջերս իմ հետ նույն դեպքը պատահեց , ես հաշվանցում կատարել եմ էլեկտրոնային եղանակով, սակայն հարկայինի աշխատողները այդ հաշվանցումը թերացան կատարել, արդյունքում ստացվեց 100 հազար դրամի տույժ: Բնականաբար դա իմ մեղքը չէր: Բայց վերջերս նրանց կողմից հաշվանցումն անելուց հետո այդ 100 հազար դրամի տույժը իբրև մեղմացում դարձրեցին 67 հազար: Այնպես որ հաշվանցումն անելուց հետո համոզվեք, որ դա իսկապես արվել է: Հակառակ դեպքում փաստի առաջ կկանգնեք:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...