Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի

222

Ռաֆայել.

Ողջույն, հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե արդյոք պետք է վճարենք, ես կամ վաճառողը, եկամտային հարկ, կամ այլ հարկատեսակ, գույքի առքուվաճառքի գործարքի համար:

Ես Ֆիզ. անձ եմ ու այս ամիս ձեռք եմ բերել թվային ֆոտոխցիկ և 50 X 70 չափսի տպագրված նկար (Գեղամա լեռների բնանկար), այլ ֆիզ.անձից: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, գործարքը վավերացրել ենք պայմանագրով, և գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 000 ԱՄՆ դոլար (410 000 ՀՀ դրամ): Վաճառողը ասում է, որ պետք է ևս 41 000 դրամ վճարեմ` եկամտային հարկի համար, այդպե՞ս է արդյոք: Կանխավ շնորհակալ եմ պատասխանելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lilit

Ոչ, դուք ավել գումար չպետք է վճարեք:

Lilit

Եկամտային հարկը պահվում է, եթե նույն տարում տվյալ անձը միևնույն ապրանքից 2 և ավելի անգամ է վաճառել:
Բայց նույնիսկ այդ դեպքում դուք ավել գումար չեք վճարում, վաճառողը 410 000 դրամից պահում և վճարում է 10 տոկոս եկամտային հարկ (41 000 դրամ), իսկ մնացած 369 000 դրամը կլինի իր եկամուտը: