«

»

Jul 17 2014

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս:

Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել:

Նախապես շատ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Ինգա

    Եթե բոլորին ազատել եք աշխատանքից, ապա եկամտային հարկի զրոյական հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Վարչական տուգանք չեք ստանա, եթե Դուք գրանցված աշխատող չունեք:

     
  2. Avatar
    Էդգար

    Եթե Դուք ուզում եք անհատ ձեռնարկատիրոջ համար ուղարկել եկամտային հարկի զրոյական հաշվետվություն և նախորդ ամիս ազատել եք աշխատողներին, ապա ասեմ Ձեզ, որ նման բան գոյություն չունի, քանի որ Դուք արդեն տվել եք նախորդ ամսվա համար եկամտային հարկի հաշվետվություն և վարձու աշխատող չունենալու դեպքում պարտավոր չեք զրոյական նորից տալ: Իսկ եթե խոսքը գնում է ՍՊԸ-ի մասին, ուրեմն Դուք տնօրենին ազատելու հետ միաժամանակ պետք է ներկայացնեիք նաև դադարի դիմում:

     
    1. Avatar
      Մանե

      Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, բայց խոսքը համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասին է (ՀՈԱԿ): Տնօրենին ազատել եմ, հաշվետվությունը ուղարկել եմ, բայց դադարի դիմում չեմ ներկայացրել:

       
  3. Avatar
    Արմինա

    Ոչ մի զրոյական հաշվետվություն պետք չի ներկայացնել: Ինձ հետ նման դեպք պատահեց, ուղղակի գրավոր հայտարարություն ներկայացրեցի, որ տվյալ ամսին աշխատող չի ունեցել կազմակերպությունը, և վերջ:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...