«

»

Sep 26 2014

Արագ սննդի կետում մսի վաճառքի կազմակերպում

Արմեն.

Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արմինե

    Հարգելի Արմեն, բնականաբար, մսի վաճառքի գործունեությունը կհարկվի այլ հարկատեսակով, հավանաբար շրջանառության հարկով, եթե համապատասխանում է օրենքի պահանջներին (“Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 4-ի պահանջներին):

    0
  2. Avatar
    Arsine

    Եթե մսավաճառությամբ եք զբաղվում, հավանաբար աշխատում եք շրջանառության հարկով: Իսկ ինչ վերաբերում է հանրային սննդի օբյեկտին, ապա եթե չունեք նստելատեղ, նաև կանգնելու համար նախատեսված սեղաններ, հետևաբար չունեք նաև սպասարկման սրահ, հետևաբար չեք հարկվելու արտոնագրային վճարով, քանի որ արտոնագրային վճարի չափը հանրային սննդի օբյեկտների համար որոշվում է սպասարկման սրահի մակերեսով: Հանրային սննդի մասով էլ կհարկվեք այն հարկատեսակով, ինչ մսավաճառության դեպում: Սակայն պետք է ունենաք համապատասխան թույլտվություն, որը տրամադարվում է թաղապետարանի կողմից:

    0
  3. Avatar
    Armen

    Շնորհակալություն օգնության համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...