«

»

Oct 28 2014

Կազմակերպությունը ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Lilit

    Ատամնաբուժարանները հարկվում են արտոնագրային վճարով, այսինքն՝ նախքան գործունեություն իրականացնելը պետք է վճարեք արտոնագրային վճար, որի գումարը կախված է բազկաթոռների քանակից, իսկ շահութահարկի հաշվարկ չի ներկայացվում:

    0
  2. Avatar
    Anushik

    Արտոնագրային վճար է պետք վճարել ատամնաբուժական գործունեության իրականացման համար: Այն վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար նախապես` մինչև տվյալ ամսվա սկսվելը (օր. դեկտեմբեր ամսվա համար արտոնագրային վճարը պետք է վճարվի մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ): Այնուհետև վճարման անդորրագիրը արտոնագրային վճարի հայտարարության 2 օրինակների հետ միասին պետք է ներկայացվի հարկային մարմնին, որը հարկայինում կնքվում է և մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին: Պետք է ուշադրություն դարձնել նաև գոտիականության գործակցին, այսինքն` կախված, թե տվյալ գործունեությունը հանրապետության որ տարաժքում է իրականացվելու, գործակցի մեծությունը փոփոխվում է: Այս ամենը մանրամասն նշված է Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում: Հաջորդ տարի էլ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնել 110 հաշվարկը` Հաշվարկ ռեզիդենտների շահութահարկի ձևը, որտեղ պետք է ցույց տաք միայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով ձեր արձանագրած ցուցանիշները: Եթե ցանկանաք, կարող եմ ասել, թե որ տողերն են լրացվելու:

    0
  3. Avatar
    Արման

    Այո, եթե կարող եք, նշեք:

    0
  4. Avatar
    Liparit

    ԻՍԿ ՀԴՄ-ով շրջանառության մասին հաշվետվություն ինչ որ ժամանակահատվածը մեկ ներկայացվում է, եթե աշխատում ենք նոր սերնդի ՀԴՄ-ով:

    0
    1. Avatar
      Lilit

      Ոչ:

      0
  5. Avatar
    Anushik

    Հաշվարկում լրացվում են հետևյալ տողերը` (7.3), (8), (8.2), (9.3), (10), (11)-րդ բաժնի համապատասխան ծախսահոդվածները, (12), (13), (18) և (18.2):
    Ընդ որում, 8, 10, 12, 13, 18 դաշտերի արժեքը ստանում ենք ավտոմատ կերպով` սեղմելով համապատասխան դաշտերի կողքին առկա հաշվիչի վրա:
    Շահութահարկի գումար չի առաջանում: Եթե դժվարանաք հաշվարկը ներկայացնելուց, կարող եք կարդալ հաշվարկի ներկայացման կարգը: Ես էլ սիրով պատրաստ եմ Ձեզ օգնել:

    0
  6. Avatar
    Anushik

    Նաև ուզում եմ տեղեկացնել, որ ՀԴՄ-ի վրա պետք է առանձին սեկցիա բացել, որպեսզի ատամնաբուժական գործունեությունից եկամուտները առանձին երևան: Սեկցիա բացելու համար դիմեք Ձեր ՀԴՄ-ն սպասարկող ընկերությանը::

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...