Անհատույց վարձակալություն

Մայա.

Խնդրում եմ օգնեք,
Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Հայկ
Հայկ
16 տարի առաջ

Հարցը կարգավորվում է շահութահարկի մասին օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի 2-րդ մասով, որտեղ նշված է միայն իրավ. անձի կողմից անհատույց օգտագործման հանձնելու մասին: Ֆիզ. անձի կողմից անհատույց հանձնելու դեպքում կազմակերպության մոտ եկամտահարկ չի առաջանում, նշեմ նաև, որ ես նույնպես ունեցել եմ նման խնդիր, ես նույնիսկ դիմել եմ հարկային, որը և հաստատել է իմ կարծիքը: Խորհուդ եմ տալիս դիմել Ձեր ՏՀՏ` հարցի կարգավորման համար (harkajiny vorosh depqerum tarber karciq a unenum):

Մայա
Մայա
16 տարի առաջ

Շնորհակալություն Հայկ , հարցի պարզաբանման համար, մեր հարկայինում էլ են նման ձևով պատասխանել

Կամո
Կամո
15 տարի առաջ

Հայկ, համաձայն եմ, եկամտահարկի հարց չի առաջանում, բայց ուշադիր կարդա ՇՀ օրենքի 43-րդ հոդվածի ամենավերջին նախադասությունը: Իմ կարծիքով շինության կադաստրային արժեքի 5 %-ը վարձակալը պետք է դիտի որպես ներված պարտավորություն և հարկի որպես համախարն եկամուտ