27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Նարինե Հարությունյան
Նարինե Հարությունյան
10 տարի առաջ

Նայեք ՀՀ օրենքը ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ընդունված 2014 թվականին:

Կարծում եմ՝ պետք է աշխատեք շրջանառության հարկով, սակայն վերը նշված օրենքի համաձայն ազատված կլինեք այդ հարկից:
Եկամտային հարկի մասով ևս ազատված է ԱՁ-ն իր 5 000-ի մասով, բայց եթե աշխատող գրանցեք, ապա Ձեզ մոտ կառաջանա եկամտային հարկի պարտավորություն աշխատողի մասով, աշխատողին պետք է գրանցեք գոնե նվազագույն աշխատավարձով հարկերը ներառյալ 78 000 դրամ և կվճարեք 5% սոց վճար 3 900 դրամ և 19 032 դրամ եկամտային հարկ:

Որպես սահմանամերձ գոտում գործող Ձեզ ՀԴՄ-ն տրվում է անվճար:

ԱՁ բացելու համար պետք է գնաք համապատասխան տարածքի պետական ռեգիստր ու գրանցվեք, դա րոպեների հարց է, կարծեմ արժի 3 500 դրամ, այնուհետև գնում եք հարկային և տալիս շրջանառության հարկ վճարողի դիմում:

David
David
10 տարի առաջ

Հարգելի Նարինե,

Շնորհակալ եմ մանրամասն տեղեկատվության համար:

Արսեն
Արսեն
9 տարի առաջ

ՍՊԸ բացման համար կանոնադրության փաստաթղթերն ինձ ներկայացնելու համար 35.000 վճար են ուզել, դա ճի՞շտ է այդքա՞ն է: