Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե.

Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

  1. Եթե սոց. վճար կատարող եք, վճարվող նպաստի չափը կկազմի 998 773 դր: Եթե սոց. վճար կատարող չեք, վճարվող նպաստի չափը կկազմի 931 795 դր: Վճարումը կատարելու է հիմնական աշխատավայրի գործատուն, և եթե այդ ամսվա առաջացած եկամտային հարկը չբավականացնի, քանի որ գումարի չափը մեծ է, մնացած մասը գործատուն վճարելու է իր «գրպանից»: Գործատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին և ետ պահանջել այդ գումարը, բայց այս դեպքում 2-րդ գործատուն հնարավոր է խնդիր ունենա հարկայինի հետ, քանի որ արձակուրդ գնալուց մի քանի ամիս առաջ ընդունել է Ձեզ աշխատանքի` այն էլ 150 000 դր աշխատավարձով:

Մեկնաբանել