«

»

Mar 01 2019

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Բարև Ձեզ: Ոչ, նման պարտավորություն չկա, կարող եք չվճարել շահաբաժին: Վճարելու դեպքում, կարծեմ, երևում է եկամտային հարկի հաշվարկի մեջ:

    0
  2. Avatar
    Անի

    Սկզբնական տեսքով Հարկային օրենսգրքի հոդված 109-ի 3-րդ կետի 5) ենթակետը շարադրված էր հետևյալ կերպ՝

    շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ:

    Հետագայում այդ կետը փոփոխության է ենթարկվել, հանվել են “բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ” բառերը: Ինչը նշանակում է, որ նման պահանջ այլևս սահմանված չէ:

    0
  3. Avatar
    Հասիկո

    Այսինքն` կարո՞ղ ենք շրջ. հարկով աշխատելու դեպքում շահաբաժին չհայտարարել, եթե մեր ձեռք բերումները հիմնավորված չեն փաստաթղթերով և հաշվապահական շահույթ չունենք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...