«

»

Мар 23 2019

Հարկվու՞մ է արդյոք արժեթղթերից ստացված շահույթը

Արթուր.

Ողջույն: Ո՞վ է տեղյակ՝ ինչ դրույքաչափով է հարկվում արժեթղթերից շահույթը, և արդյո՞ք կա այսպիսի «բան», որ պետության կողմից թողարկված արժեթղթերից ստացված շահույթը չի հարկվում։ Եթե կա, խնդրում եմ նշել հիմքը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Տիգրան

    Հարգելի Արթուր, ծանոթացեք, խնդրեմ, Հարկային օրենսգրքի հոդված 149. Արժեթղթերից ստացվող եկամուտները.

    1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև՝

    1) գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

    2) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը.

    3) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, նման այլ գործարքներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):

    2. Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե`

    1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից.

    2) ստացվում են որպես ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց հատուցում կամ փոխարինում են այդ հատուցմանը՝ անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից.

    3) ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում.

    4) ստացվում են որպես շահաբաժին:

  2. Аватар
    Նաիրա

    Կներեք, իսկ եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է իրեն պատկանող ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ի բաժնեմասը, արդյո՞ք ոչ ռեզիդենտի հարկ կա այստեղ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160