Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ, Հարց ու պատասխան Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս 11/09/2020 6 Comments on Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս 945 Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս: Շնորհակալություն Նման նյութեր՝ Արդյո՞ք ձեռքբերման ՀԴՄ կտրոնները համարվում են ծախս Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը Հարկվու՞մ է արդյոք արժեթղթերից ստացված շահույթը Ինչպե՞ս նվազեցնել հարկերը Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը
Եթե ՀԴՄ-ի վրա չկա նշված ՀՎՀՀ , այդ ՀԴՄ կտրոնը չի կարող լինել ծախս համարվող փաստաթուղթ:
Ոչ, առանց գնորդի ՀՎՀՀ-ի կտրոնների գումարը չի կարող ծախս համարվել:
Ֆինանսական հաշվառման տեսանկյունից՝ այո, դրանք ծախսեր են, հարկային հաշվառման մասով՝ ոչ:
Ոչ, եթե հաջորդ կողմի ՀՎՀՀ-ն նշված չէ՝ չեք կարող ծախս ճանաչել:
Որպեսզի ծախս ճանաչեք ՀԴՄ կտրոնի վրա պետք է նշված լինի Ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն։
Ոչ, չեք կարող նվազեցնել: Նվազեցման համար պարտադիր են գնորդի ՀՎՀՀ-ի և ապրանքացանկի առկայությունը: