«

»

Apr 17 2019

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Վահե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Արա Ա.

    Բարև Ձեզ, հարգելի Վահե: Ծախսը հիմնավորելու համար պետք է տվյալ օտարերկրյա ընկերությունը Ձեր կազմակերպության անունով հաշիվ դուրս գրի: Բանկային քարտով գնելու դեպքում միևնույն է տրամադրվում է կտրոն, որը ծախսը հիմնավորող փաստաթուղթ չի հանդիսանում:

    Նշեմ սակայն, որ ներկայումս քննարկվում է հարցը` բեռնափոխադրող ընկերություններին թույլ տալ ծախսը հիմնավորող փաստաթուղթ ճանաչել ՀԴՄ կտրոնները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...