«

»

Apr 27 2019

Թույլատրվու՞մ է արդյոք Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն նոր աշխատող ընդունել

Արշակ.

Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Մարիամ

    Հարգելի Արշակ, պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այդ դեպքում նոր աշխատողը ի՞նչ աշխատանք կատարելու համար է ընդունվում աշխատանքի:

    Իսկ ընդհանրապես, ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը արգելվում է: Հոդված 114, Մաս 2, կետ 2.1: Թույլատրվում է ժամանակավոր աշխատող ընդունել, ընդ որում՝ պայմանագրի ժամկետը նշվում է մինչև ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքի վերադառնալը:

  2. Avatar
    Արշակ

    Հարցն այն է, որ փաստացի գտնվել են պարապուրդի մեջ, սակայն պարապուրդ չի ձևակերպվել, աշխատավարձը 2/3-ի փոխարեն հաշվարկվել է 100%: Հասկանալի է, որ տրամաբանություն չկա աշխատակից ընդունելու, սակայն արդյո՞ք որևէ նման արգելք դրված է, թե՞ ոչ:

  3. Avatar
    Մարիամ

    Արգելք կա ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին աշխատանքից ազատելու համար: Աշխատանքը կատարելու համար կարող են ընդունել ժամանակավոր աշխատողի, բայց մինչև այն ժամանակը, երբ նախորդ աշխատողը կվերադառնա արձակուրդից: Իսկ եթե պարապուրդ չի ձևակերպվել, և աշխատավարձն էլ լրիվ վճարվել է, ուրեմն աշխատավայրի կարգավիճակը մնացել է նույնը, և այստեղ հարցը այն չէ, որ պարապուրդի ժամանակ են նոր աշխատակից ընդունում, այլ ընդհանրապես ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն: ԱՕ-ում հատուկ չի նշվում, որ արգելվում է պարապուրդի ժամանակ աշխատող ընդունել, բայց չէ՞ որ կնքվող պայմանագրի մեջ նշվում է, թե տվյալ աշխատակիցը ինչ աշխատանք պետք է կատարի, իսկ եթե չկա նման աշխատանք, ապա ի՞նչ նշվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...