«

»

Apr 28 2019

Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Վերջին 12 ամսվա աշխատավարձի հանրագումարն եք վերցնում (եթե ամեն ամսվա աշխատավարձը եղել է 105 684 դրամ, ապա 105684*12/12, Ձեր միջին ամսական աշխատավարձը կկազմի նույն 105 684 դրամը), բաժանում եք 12-ի և ստանում եք միջին ամսական աշխատավարձի գումարը, որը բաժանում եք 21 օրվա (եթե աշխատել եք շաբաթական 5 օր): Այսպիսով՝ 105684/21=5032,57 դրամ, որը կազմում է միջին օրական գումարը: Աշխատանքային 5-օրյա շաբաթվա համար սահմանված է տարեկան 20 աշխատանքային օր արձակուրդ, այսինքն՝ 20*5032,57=100 651 դրամ: Ձեր վերջնահաշվարկի գումարը կկազմի 100 651 դրամ: Հաշվարկը մաքուր աշխատավարձով չի կատարվում:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...