«

»

May 15 2019

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկի կանխավճարը

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Համաձայն Հարկային օրենսգրքի 135 հոդվածի 4 կետի՝ մինչև 2019թ. մարտի 20-ը ներառյալ Դուք կարող էիք հարկային մարմնի կողմից հաստացված ձևով ներկայացնել շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն, որի արդյունքում հնարավորություն կունենայիք մինչև ամեն եռամսյակի վերջին ամսվա 20-ը վճարել շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակի շրջանառության 2 %-ի չափով:

    Եթե վերը նշված հայտարարությունը չի ներկայացվել Հարկային տեսչություն, ապա պետք է մինչև ամեն եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ վճարեք շահութահարկի կանխավճար նախորդ տարվա փաստացի շահութահարկի 20 %-ի չափով:

    Հարկ է նշել նաև, որ հաշվարկին չի մասնակցում շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40 % բաժինը:

    Այսպիսով, Դուք արդեն մինչև 2019թ. մարտի 20-ը պետք է վճարեիք շահութահարկի կանխավճար նախորդ տարվա փաստացի շահութահարկի 20 %-ի չափով: Եթե չեք վճարել, ապա հիմա վճարեք:

     
  2. Avatar
    Արմեն

    Շնորհակալություն, հարգելի Արթուր: Իսկ եթե շահութահարկի հաշվարկը ներկայացրել ենք մարտի 20-ից հետո, ապա այդ դեպքում ե՞րբ պետք է վճարեինք 2019թ. առաջին եռամսյակի կանխավճարը:

     
  3. Avatar
    Արթուր

    Եթե շահութահարկի հաշվարկը ներկայացրել եք 2019թ. մարտի 20-ից հետո, ապա 2019թ. 1-ին եռամսյակի կանխավճարը պետք է վճարեք մինչև ս.թ. հունիսի 20-ը:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...