«

»

Jul 27 2019

Անձը մատուցել է վճարովի ծառայություններ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Դավիթ Այվազյան

    Պայմանագիրը կնքվում է նախապես, նախքան աշխատանքներ կատարելը (ծառայություն մատուցելը): Հարկվում է 5 %-ով:

    0
  2. Avatar
    Արա

    Սովորաբար պայմանագիրը պետք է կնքվի ծառայության մատուցման սկզբում, որի մեջ ներառվում են ծառայության մատուցման կարգն ու պայմանները: Ծառայության մատուցման ավարտից հետո պետք է գրվի հարկային հաշիվ: Իսկ հարկման համակարգը և հարկի չափը կախված են նրանից, թե ինչ հարկատեսակ եք ընտրել:

    0
  3. Avatar
    Արմինե

    Բարև Ձեզ: Աննան չի նշել, թե ինքը ծառայություն է մատուցել որպես ֆիզ. անձ, թե որպես ԱՁ, թե՝ կազմակերպություն:

    Եթե որպես ֆիզ. անձ եք մատուցել ծառայություններ կազմակերպությանը կամ ԱՁ-ին, ապա այդ դեպքում հաշվարկելու եք եկամտային հարկ 23 – 26 % (տես սանդղակը՝ Հարկային օրենսգիրք, հոդված 150) և սոց. վճար 2,5 % (եթե սոց. վճար կատարող եք):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...