«

»

Авг 08 2019

Կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս՝

Քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կատարողի՞, թե՞ պատվիրատուի վրա են:

Եվ նույն հարցը աշխատանքային հարաբերությունների դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Արա

    Եթե կնքվել է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կատարողի վրա են, իսկ եթե կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կրում է գործատուն, աշխատողը միայն պատասխանատվություն է կրում, եթե հրաժարվում է ներկայանալ սանիտարական ստուգման, այդ դեպքում գործատուն պատասխանատվության չենթարկվելու համար անհրաժեշտ է՝ ազատի աշխատողին:

  2. Аватар
    Անի

    Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գործատուն հանդես է գալիս միայն որպես հարկային գործակալ, այլ պարտավորություններ չի կրում, իսկ աշխատանքային պայմանագրի դեպքում պարտավորությունները ստանձնում է գործատուն:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160