Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Քրիստինե.

Խնդրում եմ, ասեք՝ ես կարո՞ղ եմ 18 000 դրամ նպաստը ստանալ, ես ֆիզ. արձակուրդից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, այնտեղ ունեցել եմ բալիկիս:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Կստանաք, եթե վերադառնաք Հայաստան ու Ձեր աշխատանքի վայր երեխայի խնամքի արձակուրդի դիմում ներկայացնեք:

Մանե
Մանե
6 տարի առաջ

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով: Նպաստի համար կարելի է դիմել առցանց։ Սակայն երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում։
Առցանց դիմումը չհաջողելու դեպքում կարելի է դիմել թեկուզ մեկ տարի անց։ Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

Արա
Արա
6 տարի առաջ

Այո, Դուք կարող եք ստանալ նպաստ՝ անկախ Ձեր՝ տվյալ պահին գտնվելու վայրից, միայն թե նպաստի համար դիմելու պահին պետք է լինեք Հայաստանում, հետագայում արդեն նպաստը ստանալու ընթացքում կարող եք մեկնել արտերկիր:

Հայկանուշ
Հայկանուշ
6 տարի առաջ

Եթե Դուք դիմել եք 18 000 դրամ նպաստի համար, հետո տեղափոխվել եք, ապա Ձեզ այդ գումարը կհասնի՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ եք Դուք ունեցել Ձեր երեխային, այստեղ կարևորը այն է, որ Դուք հաշվառված եք Հայաստանում և աշխատում եք Հայաստանում: