«

»

Aug 27 2019

Կազմակերպությունը դրամարկղային գիրք չի ունեցել

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Կարդացեք այս որոշումը: Պետք է գրանցեք, որ վերջում հաշվարկները ճիշտ երևան: Գրանցեք հին տվյալները, թե ոչ, միևնույն է խախտումը կատարվել է, հայտնաբերվելու դեպքում կարող է վարչական տուգանք սահմանվել:

     
  2. Avatar
    Ալլա

    Հարկային օրենսգրքի հոդված 418. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը

    1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

    3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով:

    4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով:

    5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

     
  3. Avatar
    Արա

    Տվյալ դեպքում սահմանված է 50 000 դրամ տուգանք՝ համաձայն Հարկային օրենսգրքի 418-րդ հոդվածի: Եթե կարող եք հիմնավորել, որ աշխատել եք փոխանցումով, ապա կարող եք խուսափել տուգանքից: Այն հարցին, թե արդյոք կարող եք գրանցել հետին թվով, նշեմ, որ չեք կարող, քանի որ դրամարկղային գիրքը հարկային տեսչությունում հաստատելու ժամանակ ֆիքսվել է դրամարկղային գրքի տրման ամսաթիվը:

     
  4. Avatar
    Լիա

    Տուգանք՝ 50 000 ՀՀ դրամ (ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 418):

     
  5. Avatar
    Մարինե

    Կարող է գրանցել, ու տուգանքն այս դեպքում կկազմի 20 000 դրամ՝ ՀՕ 418-րդ հոդված, 3-րդ մաս:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...