«

»

Sep 08 2019

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Արա

    Նախքան հարցին անդրադառնալը ասեմ, որ ոչ թե եկամտահարկ է, այլ եկամտային հարկ:
    1. Ոչ, նման դեպքում հաշվետվություն չեք տալիս, բացի դրանից եկամտային հարկ 10 տոկոս Դուք չեք վճարում, քանի որ Դուք չեք եկամուտ ստացողը, 10 տոկոս եկամտային հարկ վճարում է այն անձը, ումից Դուք վերցրել եք վարձակալությամբ տարածքը:
    2. Տվյալ դեպքում 10 տոկոս եկամտային հարկը վճարվում է հարկերի միասնական հաշվին, որը, կրկին հիշեցնեմ, վճարում է տարածքի սեփականատերը:

     
  2. Avatar
    Անի

    Եթե ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն ֆիզ. անձից են տարածք վարձակալում, ապա որպես հարկային գործակալ պահում են եկամտային հարկ և փոխանցում հարկերի միասնական հաշվեհամարին՝ 900008000490: Բայց միևնույն է ստացվում է, որ վճարողը վարձատու ֆիզ. անձն է:

     
  3. Avatar
    Մարինե

    Վերը նշվածներին հավելեմ, որ եթե ֆիզ. անձից եք վերցրել տարածքը, պետք է վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը, իսկ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը պասիվ եկամուտների համար հաշվետվություն ներկայացնել: Այն տարեկան հաշվետվություն է, 165 ձևն է:

     
  4. Avatar
    Լուսինե

    Կոլեգաներ ջան, ԱՁ-ն համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ դա նշանակում է, որ նա չի կրում հարկային գործակալի պարտավորությունները, իսկ եկամտային հարկը պետք է վճարի վարձատուն՝ տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամանակ։

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...