«

»

Sep 17 2019

Շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն արևային մարտկոցներ է ձեռք բերել լիզինգով 5 տ. ժամկետով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս այդ լիզինգի մարման տարեկան գումարը (մայր գումար+տոկոս) ծա՞խս ենք համարում, թե՞ միայն լիզինգի տոկոսագումարներն են ծախս ճանաչվում:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համախառն եկամտից չեն նվազեցվում՝

    1) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների) այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները:

    Այսինքն՝ եթե տոկոսների 24 տոկոսը գերազանցող մասը չի նվազեցվում:

    Իսկ 121-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միայն տոկոսները համարվում են ֆինանսական ծախսեր:

     
  2. Avatar
    Մելինե

    Իսկ եթե ես այն ձևակերպեմ որպես հիմնական միջոցների ձեռքբերում (ոչ լիզինգով), կարո՞ղ եմ դա տարվա ընթացքում ծախս ճանաչել:

     
  3. Avatar
    Տիգրան

    Մելինե, տեսեք՝
    մյուս կողմից էլ՝ Հարկային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

    3) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:

    Իսկ 121-րդ հոդվածի համաձայն՝ հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը: Հոդվածը երկար է: Այսինքն՝ միգուցե ավելի լավ կլինի՝ այո, ձևակերպեք որպես հիմնական միջոցների ձեռքբերում, ըստ 121-րդ հոդվածի՝ կընտրեք ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, և գոնե որպես կապիտալ կամ ընթացիկ ծախս ձևակերպելով՝ (նայեք 121-րդ հոդվածի 3-րդ մասը) կկարողանաք նվազեցվող ծախս ձևակերպել:

     
  4. Avatar
    Արա

    Տվյալ դեպքում ծախս համարվում է ինչպես մայր գումարը, այնպես էլ տոկոսները, որի շնորհիվ էլ նվազեցվում է շահութահարկի գումարը:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...