«

»

Sep 27 2019

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Ի՞նչ վճարումներ ունենք կատարելու՝ սոց. վճար, եկամտային հարկ, զինվ. գումար: Ինչպե՞ս պետք է կատարենք վճարումները:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Մերի

    Հարգելի Աննա, կարող եք օգտվել Հարկային օրենսգրքի 269-րդ և 271-րդ հոդվածներից՝

    1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում՝ որպես հարկային գործակալ՝ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

    2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում՝

    1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.

    2) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին (այդ թվում՝ նաև այն դեպքում, երբ այդ վարձու աշխատողները միաժամանակ ներգրավված են նաև արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության մեջ) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում՝ ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.

    3) Օրենսգրքով սահմանված կարգով բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

    1. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

     
  2. Avatar
    Արա

    Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ եք հանդիսանում, աշխատողներ չունեք, ապա պետք է միայն վճարեք դրոշմանիշային վճար, այլ տեսակի հարկերից Դուք ազատված եք:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...