«

»

Oct 04 2019

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

Հասմիկ․

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Այդ դեպքում Դուք գտնվելու եք նաև շահութահարկի դաշտում, նկատի առեք, դա արդեն հարկման ընդհանուր ռեժիմն է, նայեք Հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածը: Եկամտայինի և սոց. վճարի հաշվով՝ նախատեսու՞մ եք վարձու աշխատող ունենալ, թե՞ ոչ:

     
  2. Avatar
    Լիա

    Այո, 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ կենսաթոշակ։

     
  3. Avatar
    Հասմիկ

    Տիգրան ջան, ոչ աշխատող չեմ ունենալու, իսկ Լիան որ գրել է 5 000-ական դրամ (եկամտային և սոց.), դա շրջ. հարկին է չէ՞ վերաբերում, թե՞ ԱԱՀ-ի դեպքում էլ կան մինիմում 5 000-ական վճարներ:

     
  4. Avatar
    Լիա

    ՀՀ ՀՕ հոդված 125 մաս 3՝ 5 000 դրամ շահութահարկ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ վճարում են 5 %, մինչև 6 000 000 դրամը, 6 000 000 դրամը գերազանցելու դեպքում՝ 10 % 6 000 000 դրամը գերազանցող մասից + 300 000 դրամ։

     
  5. Avatar
    Արա

    Տվյալ դեպքում եկամտային հարկը և սոցիալական վճարը հաշվարկվում են կախված շրջանառությունից և շահույթի չափից:

     
  6. Avatar
    Տիգրան

    Հասմիկ, ԱԱՀ-ի դեպքում մինիմում վճարներ չկան, այն դուրս է բերվում հաշվարկով՝ ելնելով Ձեր շրջանառությունից, պետք է ուշադիր լինեք ԱԱՀ-ի հաշվարկը լրացնելիս:

     
  7. Avatar
    Քրիստինե

    Բարև ձեզ:
    Ձեր պարագայում Ա/Ձ-ի համար տարեկան եկամտային հարկ (շահութահարկի հաշվարկում)՝ 60 000 դրամ, և սոցիալական վճար՝ 60 000 դրամ, չի առաջանալու, սա տարածվում է միայն շրջանառության հարկ վճարողների Ա/Ձ-ների վրա: Իսկ ինչ վերաբերում է ամսական եկամտային հարկին և սոցիալական վճարին, եթե գրանցված աշխատող ունեք ամեն ամիս առաջանում է՝ անկախ հարկման համակարգից, իսկ եթե աշխատող չունեք՝ ամեն ամիս ԱԱՀ հաշվետվություն եք ներկայացնելու և վճարելու:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...