«

»

Ноя 07 2019

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվում և ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում ԱՁ-ն

Լյուսի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկատեսակներով է հարկվում և ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում ԱՁ-ն, որը հանդիսանում է պարարվեստի դպրոց։

0

2 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Ներկայումս դիտարկվում են որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ մինչև իրացման շրջանառության 18 միլիոն դրամի շեմը, որի համար հարկային մարմին պետք է ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց՝ ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Իսկ 2020թ.-ից արդեն կարող եք որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մինչև իրացման շրջանառության 24 միլիոն դրամի շեմը.

    1. մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին եք ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ,

    2. մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին եք ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ՝ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար,

    3. ներգրավված վարձու աշխատողներին ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար վճարում ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ:

    0

  2. Аватар
    Արա

    Առավել հարմար հարկատեսակը տվյալ դեպքում շրջանառության հարկն է: Եթե աշխատողները ընտանիքի անդամներն են, ապա առավել հարմար է ընտանեկան ձեռնարկատիրությունը:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...