«

»

Nov 19 2019

ՀԴՄ ապարատ ունենալը պարտադի՞ր է

Գայանե․

Ուսումնական կենտրոնի համար ՀԴՄ ապարատ ունենալը պարտադի՞ր է:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Այո, Ձեր գործունեությունը չի մտնում այն գործունեության տեսակների մեջ, որոնց համար պարտադիր չէ:

    1+
    1. Avatar
      Գայանե

      Հարգելի՛ Տիգրան, եթե դժվար չի, օրենքի հղում կտա՞ք:

      0
  2. Avatar
    Ալլա

    Հոդված 380. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները

    1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
    2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենա կարող է կիրառվել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:
    3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.
    1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
    2) վիճակախաղի տոմսերի վաճառք.
    3) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.
    4) առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.
    5) տրանսպորտային միջոցներով իրականացվող Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.
    6) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.
    7) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում.
    8) օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.
    9) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.
    10) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.
    11) հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում.
    12) կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...