«

»

Nov 28 2019

Որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը

Նառա.

Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը՝ օրապահիկը, գիշերավարձի ծախսը, ճանապարհի ծախսը առանձին-առանձին:

Նախապես շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Մասնավոր հատվածի համար օրապահիկը՝ 3 000 – 12 000 դրամ, գիշերավարձը՝ ՀՀ՝ նվազագույնը 5 000 դրամ, առավելագույնը 20 000 դրամ, Արցախ՝ նվազագույնը 5 000 դրամ, առավելագույնը 15 000 դրամ, ճանապարհածախսը՝ ճանապարհածախսի նվազագույն չափ են համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Եթե ասեք՝ ուր, հնարավորության դեպքում երթուղիների սակագների հարցում երևի կարողանամ օգնել:

    0
  2. Avatar
    Ալլա

    Գործուղման ծախսերի հատուցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան:
    Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
    Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը՝ սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը՝ 3 000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
    Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ են համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում՝ օդանավի տոմսի արժեքը:
    Գիշերավարձի նվազագույն չափը՝ 5 000 դրամ, առավելագույն չափը՝ ԼՂՀ՝ 15 000 դրամ, ՀՀ տարածք՝ 20 000 դրամ, Երևան՝ 25 000 դրամ:

    0
  3. Avatar
    Արմանուշ

    Այստեղ բավականին մանրամասն ներկայացրել եմ:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...