22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Մանե
Մանե
6 տարի առաջ

1. Ոչ, չեք ներառելու 2019թ.-ի դեկտեմբերը:
2. Քանի՞ աշխատող է աշխատում:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ
Ի պատասխան  Մանե

Շնորհակալ եմ, հարգելի Մանե, ունենք 32 աշխատող:

Մանե
Մանե
6 տարի առաջ
Ի պատասխան  Մարինե

Եթե հերթափոխով են աշխատում, կարող եք էլ. փոստ տալ, ուղարկեմ տաբելի օրինակ:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ
Ի պատասխան  Մանե

marine200864 շնիկ mail.ru, նախապես շնորհակալ եմ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

1. Նախ աշխատողները պետք է ծանուցվեն 2 ամիս առաջ, պատրաստեք դրանք: Ձեր դեպքում աշխատողների հետ պայմանագիր խզելու հիմքը 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն է՝
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում:
Այս դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Միջին աշխատավարձի հաշվարկում դեկտեմբերը չի ներառվում, նախորդող վերջին տասներկու ամիսները:
2-րդ հարցի համար՝ պետք է օգտվեք կառավարության 01.02.2007թ. 201-Ն որոշման հավելված 6-ից, որը հենց ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունների մասին է:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան, ծանուցագրերն ուղարկված են համաձայն օրենքի, ուղղակի միջին աշխատավարձի խնդիրն էր ծագել:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Մանե ջան, խնդրում եմ, եթե դժվար չէ, ուղևորափոխադրման գործունեության համար տաբելի օրինակը ուղարկիր marine200864 շնիկ mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին: Կանխավ շնորհակալ եմ: